Ինքնաթիռում գտնվողները բոլորը զոհվել են․ ՌԴ ՔԿ-ն կադրեր է հրապարակել Ան-12-ի կործանման վայրից
Արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչության կողմից Ան-12-ի վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմ: Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի կայքը։
Հիշեցնենք, որ բելառուսական «Գրոդնո» ավիաընկերությանը պատկանող Ան-12-ը հոկտեմբերի 3-ին վատ եղանակային պայմանների պատճառով ընկել է Պիվովարիխա գյուղի օդանավակայանից 4 կմ հեռավորության վրա: Անձնակազմի բոլոր յոթ անդամները, այդ թվում ՝ երկու ռուսաստանցիները, զոհվել են։
Պատահարի փաստով քրեական գործ է հարուցվել։
Կարծիքներ