Փեսա Միշիկի պրոպագանդիստը զոհված զինծառայողների մասին սուտ լուրեր է տարածում
Նոյեմբերի 14-16-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի եղբայրը Լուրերի հետ զրույցում հերքել է տարածվող ապատեղեկատվությունը, թե եղբայրը հայտնվել է գերեվարության մեջ իսկ վերջինիս մարմինը(Գեներալ Մուրադովի միջնորդությամբ նախօրեին Բաքվից տեղափոխված) խոշտանգված է և անճանաչելի։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
«Ես այժմ դիահերձարանում եմ և այդպիսի բան չկա։ Իմ եղբայրը չի գերեվարվել, նրան խոշտանգելով չեն սպանել։ Տարոնը զոհվել է ռազմական գործողությունների վայրում բեկորային վիրավորումից»,- նշել է Տարոն Սահակյանի եղբայր Ռոման Սահակյանը։
Մեծագույն զայրույթ է առաջացնում ադրբեջանական ապատեղեկատվությունը տարածող միքայելմինասյանականների զեղումները, որոնք չունեն ոչ մի սրբություն, պատրաստ են օգտագործել ամենինչ իրենց անձնական շահերի համար՝ սկսած երկիրը ծախելուց մինչև հերոսների հիշատակը անվանարկելը։
Եւ ահա վերնագիրը այն հրապարակման, որը տարածում է ծախված քարոզիչ Արա Սաղաթելյանը «Փաստինֆո» կոչվող իր աղբամանով։
Կարծիքներ