Չնայած պաթոսախեղդ ելույթներին՝ փաստացի պատրաստ են ՀՀ պետականությունը զոհաբերել, ՀՅԴ շրջաբերականը վկա․ Տարոն Չախոյան

Չնայած պաթոսախեղդ ելույթներին՝ փաստացի պատրաստ են ՀՀ պետականությունը զոհաբերել, ՀՅԴ շրջաբերականը վկա․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում  է արել՝ անդրադառնալով հրապարակված ՀՅԴ շրջաբերականին, որտեղ դաշնակցականները  հայտնում են իրենց պատրաստակամությունը ՀՀ անկախությունը Ռուսաստանին զիջելու։  Գրառման մեջ մասնավորապես ասվում է՝

 

Հիմա դաշնակները ՀՀ անկախությանը դեմ լինելով կո՞ղմ են․ թե՞ կողմ լինելով դեմ են։
Էրթամ ձեզի համար շրջաբերական բերեմ ․․․

ՀՀ անկախությունը զիջելու մասին դաշնակների հայտնի շրջաբերականի հրապարակումից հետո նույն դաշնակները վերջին երեսպաշտի նման բնականաբար կշարունակեն ելույթներ ունենալ ազգային վեհ արժեքներից, հայրենասիրությունից, հայրենիքի փրկությունից։ Ու չնայած պաթոսախեղդ ելույթներին՝ փաստացի պատրաստ են ՀՀ պետականությունը զոհաբերել, ՀՅԴ շրջաբերականը վկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում