Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են «ՀԱՄԱՍ»-ի 40 ռազմական օբյեկտ
Իսրայելի ռազմաօդային ուժերը նախորդ գիշեր հարվածներ են հասցրել Գազայի սեկտորի ուղղությամբ: 120 բարձր ճշգրտության զենքով նրանք թիրախավորել են «ՀԱՄԱՍ» կազմակերպության ստորգետնյա ռազմական օբյեկտները: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Գիշերվա ընթացքում կործանիչները Գազայի սեկտորի հարավային հատվածում՝ Հան Յունիս և Ռաֆահ քաղաքներում, խոցել են թունելների համակարգը: 25 րոպե տևած հարձակման ընթացքում հարվածներ են հասցվել «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության 40 ստորգետնյա ռազմական օբյետերի ուղղությամբ: Հարվածներ հասցրել է 52 կործանիչ, որոնք կիրառել են 120 ռազմամթերք»,- հայտնել է մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ խոցվել են նաև Գազայի սեկտորում գտնվող «Իսլամական ջիհադ» կազմակերպության օբյեկտները:
Կարծիքներ