Բայդենը հայտարարել է նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից: Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում:
«Կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից կբխի, եթե ես՝ որպես նախագահ, կենտրոնանամ իմ պարտականությունների կատարման վրա մինչև իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Բայդենը նաև հայտարարել է, որ իր որոշման մասին կհայտարարի առաջիկա շաբաթվա ընթացում՝ ամերիկացիներին ուղղված ուղերձում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի եղել ավելի լավ վիճակում, քան այսօր»:
Բայդենը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Միացյալ Նահանգների նախագահը:
Նա երախտագիտության խոսքեր է ասել երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի հասցեին, նաև անկեղծ շնորհակալություն հայտնել ԱՄՆ ժողովրդին «վստահության համար, որը իրեն ցուցաբերվել է»:
Տարբեր հարցումների համաձայն՝ Բայդենը պարտվել էր հանրապետական Դոնալդ Թրամփին նախընտրական բանավեճում:
Այդ ֆոնին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները սկսեցին ակտիվորեն կոչ անել առաջադրել մեկ այլ թեկնածուի: Դեմոկրատների հավանական այլընտրանքային թեկնածուն փոխնախագահ Հարիսն է:
Տեսականորեն կուսակցությունը թեկնածուին փոխարինելու հնարավորություն կունենա օգոստոսին կայանալիք համագումարում, սակայն դրա համար անհրաժեշտ է նախնական ընտրություններում հաղթած թեկնածուի համաձայնությունը: Ավելի վաղ Բայդենը հայտարարում էր, որ մտադիր է գնալ մինչև վերջ:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:
Կարծիքներ