Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հայկական կողմում կտեղակայվեն միայն քաղաքացիական դիտորդներ
Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությունները կիրականացնեն երկու հիմնական խնդիր։ Կաջակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը` հետևելով հրադադարին երկու կողմերի հավատարմությանը, և երկրորդ, տեղում հրադադարի հետ կապված զարգացումների վերաբերյալ կանոնավոր և ժամանակավոր հաշվետվությունների միջոցով ԵՄ թիմը կվերահսկի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում:
Այս մասին հրապարակել է Եվրամիությունը՝ մանրամասնելով Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության գործառույթները։
Հայտարարության մեջ նաև ասված է․
«Դա թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում կտեղակայվեն միայն քաղաքացիական դիտորդներ։
ԵՄ դիտորդները սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն, այդ թվում` մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ, այն դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին:
Հայաստանի և Ադրբեջանի համաձայնագրի հիման վրա ԵՄ-ն սերտորեն ներգրավված է երկու կողմերի միջև խաղաղ գործընթացի ղեկավարման գործում»։
Կարծիքներ