Ղրղզստանի նախագահը նոր ԱԳ նախարար է նշանակել
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է հրամանագիր արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ժեենբեկ Կուլուբաևին նշանակելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահն այս պահին անհայտ պատճառներով ապրիլի 22-ին ԱԳ նախարարի պաշտոնից ազատել էր Ռուսլան Կազակբաևին:
Ժեենբեկ Կուլուբաևն ավելի վաղ զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարի պաշտոնը:
Կարծիքներ