Սերժ Սարգսյանը՝ Արման Թաթոյանի մասին

Hraparak.am-ը գրում է.
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք որևէ առնչություն ունի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի նախաձեռնած նոր քաղաքական ուժի հետ։
Սարգսյանի խոսքով՝ նման խոսակցությունները հիմնված են ենթադրությունների վրա։ «Մարդիկ կարող են բաժակ նայել և ենթադրություններ անել իմ մասնակցության մասին տարբեր կառույցներում»,– ասել է նա՝ ընդգծելով, որ նման լուրերը իրական հիմք չունեն։
Նախկին նախագահը հավելել է, որ քաղաքական նոր նախաձեռնությունների բոլոր մասնակիցներին մաղթում է հաջողություն իրենց գործունեության մեջ։
Կարծիքներ