Պաշտոնանկ է արվել կոռուպցիայի մեղադրանքով կալանավորված ՌԴ ՊՆ փոխնախարարը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թիմուր Իվանովին ազատել է փոխնախարարի պաշտոնից, ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության աղբյուրը։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով Թիմուր Իվանովն ազատվել է դաշնային պետական քաղաքացիական ծառայության ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Կարծիքներ