Պիերո Ֆասսինոն ուղերձ է հղել՝ շնորհավորելով Հայաստանին անկախության տոնի առիթով
Իտալիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ Իտալիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասսինոն շնորհովարական ուղերձ է հղել սեպտեմբերի 21-ի կապակցությամբ:
«Շնորհավոր Հայաստանի ազգային տոնը։
Ժողովուրդ, որը դարեր շարունակ պայքարում է իր ազգային և կրոնական ինքնության համար։ Ժողովուրդ, որին այսօր էլ պետք է աջակցել իր ազատության և ինքնիշխանության պաշտպանության գործում»,-գրել է Ֆասսինոն:
Կարծիքներ