Արտ դիզայները առաջարկում է Հանրապետության հրապարակում ժամանակավոր տեղադրել կոկորդիլոսի ինստալացիա

Արտ դիզայներ Միխայիլ Ծատուրյանը առաջարկում է Հանրապետության հրապարակում ժամանակավոր տեղադրել կանաչ կոկորդիլոսի ինստալացիա, որը կլինի Փչվող Օքսֆորդից, երկարությունը 60 մետր, լայնությունը 30 մետր, իսկ բարձրությունը՝ 13։ Այս մասին ֆեյսբուքում գրում է ճարտարապետ Վրույր Քոչարյանը։
«Գաղափարը պատահական չի, այն առաջացել է Միմինո ֆիլմը դիտելուց հետո, քանի որ այնտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը իր կերտած կերպարում փնտրում է կանաչ կոկորդիլոսից խաղալիք, և ասում որ ամբողջ Երևանում փնտրել ու չի գտել։Արտ Ինստալացիայում կանաչ կոկորդիլոսը խորհրդանշական բնույթն է կրում, ի պատիվ Ֆրունզի փնտրած ու չգտած խաղալիքի։ Ինձ և գաղափարը և մատուցած ֆորման դուր եկավ, կարծում եմ Երևանին նման համարձակ արվեստի օրինակներ են պետք։ Հետաքրքիր ա նաև արվեստից հասկացող ընկերներիս կարծիքը»,- գրել է նա։
Կարծիքներ