Յուրաքանչյուրին՝ 1200-ական դոլար. Թրամփի վարչակազմը կորոնավիրուսից տուժած քաղաքացիներին աջակցության 1 տրլն դոլարի նոր փաթեթ է կազմել

Յուրաքանչյուրին՝ 1200-ական դոլար. Թրամփի վարչակազմը կորոնավիրուսից տուժած քաղաքացիներին աջակցության 1 տրլն դոլարի նոր փաթեթ է կազմել

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է Հանրապետական կուսակցության կազմած օրինագծի մասին, որը ներկայացվելու է երկուշաբթի և 1 տրլն դոլարի չափով ֆինանսական աջակցության նոր փաթեթ է ենթադրում կորոնավիրուսից տուժած քաղաքացիների համար:

Ինչպես հայտնում է cnbc.com-ը, նախարարը վստահություն է հայտնել առ այն, որ դեմոկրատների հետ հեշտ կլինի օրինագծի շուրջ համաձայնության գալն ու առաջ շարժվելը: 

Հաստատման դեպքում ամերիկացիները կստանան 1200-ական դոլար աջակցությունը, բիզնեսի և այլ ոլորտների ներկայացուցիչները կկարողանան մի շարք արտոնություններից օգտվել:

Կորոնավիրուսային համավարակի սկզբում ԱՄՆ իշխանաությունները բնակչության և տնտեսության աջակցության համար հատկացրել են 2,9 տրլն դոլար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում