Լեհաստանը 48 կործանիչ և 180 տանկ կգնի Հարավային Կորեայից
Լեհաստանը մտադիր Է 180 տանկ եւ 48 կործանիչ գնել Հարավային Կորեայից: Հուլիսի 22-ին այդ մասին հայտնել Է Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Մարիուշ Բլաշչակը «Սետի» պորտալին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Արդեն այս տարի մեզ մոտ կստացվեն առաջին օրինակները, ընդամենն առաջին խմբաքանակում պետք Է լինի 180 տանկ»,- ասել Է Բլաշչակը: Նախարարը ճշտել Է, որ խոսքը վերաբերում Է հարավկորեական արտադրության K2 տանկերին եւ FA-50 կործանիչներին:
Բլաշչակը նշել Է, որ գործարքի մանրամասնությունները կանխավ որոշվել են Սեուլ կատարած իր այցի ժամանակ:
«Ես եղա Սեուլում,- ասել Է նա:- Այս համագործակցությունը շատ լավ Է ընթանում»: K2 տանկը, որը կոչվել Է «Սեւ հովազ», Հարավային Կորեայի բանակի հիմնական մարտական տանկն Է: Այն սպառազիության Է ընդունվել 2014 թվականին: 2022 թվականին Հարավային Կորեայի սպառազինության մեջ կա շուրջ 150 «Սեւ հովազ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ