ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հաղթահարել է կորոնավիրուսը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հաղթահարել է կորոնավիրուսը:
Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Տիկին Պողոսյանի վարակվելուց հետո 16 օր է արդեն լրացել, բացասական թեստի պատասխանով կազդուրված է, ինչի առթիվ շնորհավորում ենք»,- ասաց Միրզոյանը:
ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս էր հաստատվել հունիսի 24-ին: Կորոնավիրուսով վարակված այլ պատգամավորներ կան «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում:
Կարծիքներ