Պետդեպարտամենտը հույս է հայտնել, որ Ղազախստանում իրավիճակը խաղաղ կարգավորում կունենա

Պետդեպարտամենտը հույս է հայտնել, որ Ղազախստանում իրավիճակը խաղաղ կարգավորում կունենա

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ղազախստանում իրավիճակը կկարգավորվի խաղաղ ճանապարհով։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Հաշվի առնելով, որ Ղազախստանի սահմանադրական ինստիտուտները գործում են, մենք հուսով ենք, որ այս իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով»,- ասել է նա։

Փրայսը հավելել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորախմբի դուրսբերումը երկրից կսկսվի երկու օրից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում