Մեծ Բրիտանիայի վարչապետը նախապես չհայտարարված այցով եղել է Ուկրաինայում, խոստացել օգնել ՀՕՊ համակարգերով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շաբաթ օրը այցելել է Կիև, այնտեղ բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և նրան խոստացել հետագա ռազմական օգնություն:
Այս մասին հայտնել է Դաունինգ սթրիթի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ այցը նախապես հայտարարված չի եղել:
«Նախագահ Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Սունակը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան հակաօդային պաշտպանության համար զենքի մեծ խմբաքանակ կփոխանցի»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Օգնության փաթեթի արժեքը 50 մլն ֆունտ ստերլինգ է: Խոսքը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար նախատեսված զենքերի մասին է:
Սա Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետի առաջին արտասահմանյան այցն է:
Կարծիքներ