Հայաստանում չկա ռուսաֆոբիա. Չախոյանը՝ ՌԴ պետդումայի պատգամավորի հայտարարության մասին

Հայաստանում չկա ռուսաֆոբիա. Չախոյանը՝ ՌԴ պետդումայի պատգամավորի հայտարարության մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին արձագանքել է ՌԴ պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը, ով հայտարարել է, թե «Հայաստանը անօրինական պետություն է, որի հետ պետք է օրենքով լուծել հարցերը ռուսաֆոբիայի պատճառով»։

ՌԴ պատգամավորի նման վերաբերմունքը Ռուսաստանի դաշնակից Հայաստանի Հանրապետության հանդեպ անընդունելի և դատապարտելի է, քանզի դրանով իսկ վերջինս փորձում է սեպ խրել հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների մեջ։

Ի գիտություն ՌԴ պատգամավորի՝ Հայաստանի Հանրապետությունը անկախ, ժողովրդավար պետություն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ խոսքի՝ կամարտահայտման իրավունք։

Իսկ ինչ վերաբերվում է ռուսաֆոբիայի մասին Ֆյոդորովի կեղծ մեղադրանքներին, Հայաստանում չկա ռուսաֆոբիա, եղել են բողոքի ակցիաներ ի դեմս ՀԱՊԿ մեխանիզմների անգործության, մի բան, որի մասին ՀՀ իշխանությունները ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են։

Հայաստանի Հանրապետությունը «անօրինական պետություն» հայտարարող ՌԴ պատգամավորը ռուսաֆոբիայի մեջ մեզ մեղադրելու փոխարեն ավելի լավ է մտածի, թե ինչպես գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում