Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է
Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվեց, այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, արդեն մեզ հաջողվեց շահագործել Ալավերդիից դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։ Երկաթուղու աշխատանքը գործնականում վերականգնված է։
Շնորհակալություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրինությանն ու աշխատակիցներին ցուցաբերած աջակցության և երկաթուղու աշխատանքը կարճ ժամանակում վերականգնելու գործում ներդրած ջանքերի համար»,- գրել է Սանոսյանը:
Կարծիքներ