Լեհաստանում ստացվել են ամերիկյան Abrams առաջին տանկերը
Լեհաստանում ստացվել են ամերիկյան Abrams առաջին տանկերը: Հուլիսի 18-ին այդ մասն Twitter-ում հայտնել Է երկրի ազգայն պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Abrams տանկերը, որոնց վրա կվարժեցվեն Լեհաստանի Զորքի զինվորները, ադեն Լեհաստանում են»:
Ապրիլին Լեհաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրել Է 250 Abrams տանկի գնման պայմանագիր: Հուլիսի 15-ին պաշտպանության նախարարության ղեկավարը հայտնել Է, որ ԱՄՆ-ի վարչակազմի հետ ձեռք Է բերվել համաձայնություն Լեհաստանին եւս 116 այդ տիպի տանկեր մատակարարելու մասին, բայց ոչ նոր, այլ շահագործված: Այդ խմբաքանակի զրահապատ մեքենաները կսկսեն երկրում ստացվել արդեն 2023 թվականի սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ