Air France-ը կգործարկի Ռուսաստանից Ֆրանսիա ամառային ծրագիրը
Air France ավիաընկերությունը գործարկում Է հունիս-հոկտեմբեր ամիսների համար Ռուսաստանից Ֆրանսիա ամառային ծրագիրը՝ չվերթների թվի ավելացման պատճառով: Այդ մասին հաղորդել Է Մոսկվայում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը:
«Air France-ը գործարկում Է «Air France (Մոսկվա-Շառլ դե Գոլ եւ Սանկտ Պետերբուրգ-Շառլ դե Գոլ) ամառային ծրագիրը 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ դա կապված Է հունիսին չվերթների թվաքանակի աստիճանաբար ավելացման հետ:
Գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ Մոսկվայից Փարիզ սպասվում Է օրական երկու չվերթ, Սանկտ Պետերբուրգից Փարիզ՝ շաբաթական վեց չվերթ:
Մայիսի 31-ին Air France-ը Փարիզից Մոսկվա երկու չվերթ Է չեղարկել ՌԴ-ի իշխանություններից Բելառուսի օդային տարածությունը շրջանցող նոր ճանապարհով Ռուսաստանի օդային տարածություն դուրս գալու թույլտվության բացակայության պատճառով: Air France-ի թռիչքների հետ կապված խնդիրներն առաջացել են անցած շաբաթ, մայիսի 26-ի եւ 28-ի չվերթները նույնպես չեղարկվել են:
Մի շարք եվրոպական երկրներ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո բելառուսական ավիաընկերություններին արգելել են թռչել իրենց տարածքի վրայով, եվրոպական ավիաընկերություններին հանձնարարել են խուսափել Բելառուսի օդային տարածքով թռիչքներից, ինչպես նաեւ կարգադրել են՝ որքան կարելի Է ավելի արագ պատժամիջոցներ սահմանել ավիամիջադեպի մասնակիցների նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ