Իրանում ՀՀ-ի և Կատարի դեսպանները քննարկել են Արցախի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է ԻԻՀ-ում Կատարի Պետության դեսպան Մոհամմեդ բին Համադ Ալ-Հաջրիին, որը դեսպան Թումանյանին փոխանցել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թհանիի ուղերձը՝ հասցեագրված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:
Կարծիքներ