ՌԴ փոխվարչապետ Յուրի Տրուտնևը վարակվել է կորոնավիրուսով

ՌԴ փոխվարչապետ Յուրի Տրուտնևը վարակվել է կորոնավիրուսով

 ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, փոխվարչապետ Յուրի Տրուտնևի՝ կորոնավիրուսի  առաջին թեստը դրական պատասխան է տվել: Նա կրկնակի թեստ պետք է հանձնի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով փոխվարչապետի մամուլի ծառայության հայտարարությանը։ 

«Յուրի Պետրովիչի՝ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել․ մոտ  ժամանակներում նա կրկնակի թեստ է հանձնելու, իսկ նրա աշխատաքային այցի մասին որոշումը կկայացվի կրկնակի թեստի արդյունքների հիման վրա։ Դրական պատասխանի դեպքում Յուրի Պետրովիչը հեռավար աշխատանքային ռեժիմով կշարունակի իր գործը, ինչպես նաև «Ռոսպոտրեբնադզորի» պահանջներին հետևելու համար նա կինքնամեկուսանա: Դա անհրաժեշտ է ՌԴ կառավարության աշխատակիցների և իր գործընկերների անվտանգության ապահովման համար»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում