Արցախի մի շարք բնակավայրերում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ
Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Տոնաշեն համայնքներում, Ասկերանի շրջանի Նորագյուղ, Այգեստան, Խնածախ և Հարավ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում օրվա ընթացքում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Արցախի ԱԻՊԾն խնդրում է պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն:
Կարծիքներ