Պենտագոն. ԱՄՆ միջուկային հրամանատարության և կառավարման համակարգերն այժմ ավելի լավ պաշտպանված են, քան երբևէ

Պենտագոն. ԱՄՆ միջուկային հրամանատարության և կառավարման համակարգերն այժմ ավելի լավ պաշտպանված են, քան երբևէ

ԱՄՆ միջուկային հրամանատարության և կառավարման համակարգերն այժմ ավելի լավ պաշտպանված են, քան երբևէ: Այս մասին երեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ վստահություն է հայտնել ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդը։

Ռազմավարական հրամանատարության ղեկավարը հայտարարեց, որ սա այն ամենն է, ինչ կարող է ասել հանրային լսումների ժամանակ։ «Ես ուրախ կլինեմ լրացուցիչ մանրամասներ ներկայացնել փակ լսումներում, թե ինչու եմ ես դա ասում, ինչպես նաև հետագայում քննարկել այն, ինչ մենք տեսնում ենք և ինչ ենք անում», - հավելել է ծովակալը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում