Մար ա Լագոյում Թրամփի գոլֆ-ակումբը շուտով կզրկվի ոււղղաթիռային հրապարակից

Մար ա Լագոյում Թրամփի գոլֆ-ակումբը շուտով կզրկվի ոււղղաթիռային հրապարակից

Մար ա Լագոյում (Ֆլորիդայի նահանգ) Դոնալդ Թրամփի գոլֆ-ակումբում նրա նախագահ եղած ժամանակ կառուցված ուղղաթիռային թռիչքա-վայրԷջքային հրապարակը շուտով կվերացվի: Համապատասխան աշխատանքների կատարման թույլտվությունն ստացվել Է այս շաբաթ, փետրվարի 3-ին հաղորդել Է The Hill թերթը: Առայժմ հայտնի չԷ, թե որքան երկար տեւեն դրանք, բայց արդեն որոշված Է դրանց արժեքը՝ 15 հազար դոլար:

Հրատարակությունը նշել Է, որ ուղղաթիռային հրապարակի վերացումը Թրամփի հետապնդման որեւիցե դրսեւորում չԷ պետության ղեկավարի պաշտոնում նրա «հակասական գործողությունների» համար նրա նախագահության վերջին օրերին, այլ ակումբի անդամների ցանկությունը: Տեղի վարչակազմի ներկայացուցիչ Քերք Բլոուինի խոսքով՝ հրապարակն սկզբնապես դիտվել Է որպես ժամանակավոր կառույց Թրամփի Սպիտակ տանը լինելու ժամանակամիջոցում:

Տեղական իշխանություններն սկզբնապես հանդես են եկել ուղղաթիռային հրապարակների կառուցման դեմ շրջակայքում թանկ անշարժ գույքի սեփականատերերից ում համար որ լինի, բայց Թրամփի՝ որպես նախագահի համար բացառություն Է արվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա ավտոմոբիլային այցերն իր կալվածք ավտոմոբիլների կուտակումներ կառաջացնեին:

Հրապարակի կառուցման թույլտվությունը՝ 2017 թվականի փետրվարին, տրամադրվել Է սոսկ այն պայմանով, որ այն օգտագործվի բացառապես ծառայական նպատակներով: Հունվարի 20-ին ավարտվեց Թրամփի նախագահական լիազորությունների ժամկետը, որին ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ջո Բայդենը, որը հաղթեց 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում