ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է Եղեգնաձորի բաժին
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 7-ին բաժին է ներկայացել 20-ամյա Իվան Չ.-ն, ով փետրվարի 3-ից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության և դրանց ապօրինի վաճառքի մեղադրանքով:
Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, որպես խափանման միջոց է ընտրվել կալանք:
Փաստի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ