Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էրդողանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էրդողանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության հռչակման հարյուրամյակի կապակցությամբ:

«Թուրքիան իրավամբ բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում։ Ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով: Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային և գլոբալ օրակարգի խնդիրների լուծման ուղղությամբ։ Վստահ եմ, որ մենք շարունակելու ենք հետևողականորեն զարգացնել երկկողմ կապերի ողջ շրջանակը»,- ասվում է շնորհավորական տեքստի մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում