Ճապոնիայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինան
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը լարվածությունը նվազեցնելու համար՝ հայտարարելով ստատուս քվոյի փոփոխությունը միակողմանիորեն և ուժով չճանաչելու մասին, ինչպես նաև հաստատելով հետևողական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», - ասվում է գերատեսչության հայտարարությունում։ Բացի այդ, հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել հնդխաղաղօվկիանոսյան եւ եվրոպական տարածաշրջաններում տիրող իրավիճակի շուրջ։ Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի մտադրության մասին՝ զարգացնել համագործակցությունը Ճապոնիայի հետ տարբեր ոլորտներում։
Կարծիքներ