Ի սեր Աստծո, թող աշխատեն. Պուտինը՝ Հայաստան տեղափոխված ռուս միգրանտների մասին
Ռուսաստանը ողջունում է ցանկացած քայլ, ամենը, ինչն օգուտ է տալիս ռուսական բիզնեսին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ռուս միգրանտներին, որոնք տեղափոխվել են Հայաստան:
«Մենք ողջունում ենք այն ամենն, ինչ օգուտ է տալիս Ռուսաստանի բիզնեսին: Եթե պայմաններն այնպիսին են, որ մարդկանց ավելի ձեռնտու և հանգիստ է աշխատել Հայաստանում, ի սեր Աստծո, թող աշխատեն, ոչինչ չի խանգարում »,- նշեց Պուտինը՝ նշելով, որ Հայաստան տեղափոխված անձինք հիմնականում ներկայացնում են ՏՏ ոլորտը:
Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար օտար երկիր չէ, կարելի է աշխատել Երևանում և փաստացի ապրել Մոսկվայում:
Կարծիքներ