Նյու Յորքում բացվել է նոր ֆուտուրիստական ​​զբոսայգի

Նյու Յորքում բացվել է նոր ֆուտուրիստական ​​զբոսայգի

Նյու Յորքի Մանհեթենում բացվել է Little Island անունով յուրօրինակ դիզայնով և ճարտարապետությամբ պուրակ, որը բաց է բոլոր այցելուների համար: Սա կղզի է, որի տարածքը 10 000 մ ² է: Ամերիկյան այս նոր վայրի տեսանյութը հրապարակվել է YouTube- ում:

Նշվում է, որ այգին կառուցվել է 132 բետոնե սյունների վրա: Այն տեղակայված է Հուդզոն գետի ափին:

Նախագծի գաղափարը պատկանում է Heatherwick Studio խմբին, որում ընդգրկված է բրիտանացի դիզայներ Թոմաս Հիզերվիկը: Այգու կառուցումն արժեցել է 260 միլիոն դոլար: Այն ֆինանսավորել է տեղի ձեռներեց Բարրի Դիլերը կնոջ՝ մոդելյոր Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի հետ:

Այգու շինարարությունը սկսվել էր դեռ 2016 թվականին: Այնուամենայնիվ, այն ձգձգվել էր The City Club of New York հասարակական կազմակերպության հետ դատավարության պատճառով:

Տարածքը հարուստ է արահետներով, ծառերով, ելույթների համար նախատեսված բեմերով և բարերով: Նախատեսվում է Little Island-ում գիշերային ակումբ բացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում