Երրորդ երկրների քաղաքացիները կկարողանան ԵՄ-ում ստանալ COVID վկայագիր
Երրորդ երկրների պատվաստված քաղաքացիները կկարողանան ԵՄ-ում ստանալ COVID վկայական, համապատասխան մեխանիզմն արդեն մշակվում է, հայտարարել է իրավական հարցերի եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը:
«Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիներին, եթե նրանք ժամանում են ԵՄ պատվաստումը հաստատող փաստաթղթով, նրանք կարող են նաև ձեռք բերել ԵՄ COVID վկայական միության տարածքում ճանապարհորդելու համար: Նման մեխանիզմ է պատրաստվում»,- ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Ռայնդերսը շեշտել է, որ դա հնարավոր կլինի միայն արտաքին սահմանների բացումից հետո, մինչդեռ խոսքը միայն Եվրամիության ներքին տուրիզմի մասին է:
«Մենք աշխատում ենք նաև արտասահմանյան երկրների հետ վկայագրերի ճանաչման ուղղությամբ, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերով»,- հավելել է եվրահանձնակատարը:
Կարծիքներ