Ֆինլանդիան և Շվեդիան կստորագրեն ռազմական աջակցության պայմանագիր

Ֆինլանդիան և Շվեդիան կստորագրեն ռազմական աջակցության պայմանագիր

Ֆինլանդիայի և Շվեդիայի պաշտպանության նախարարները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր հյուրընկալող երկրին աջակցելու մասին, որը ներառում է ռազմական օգնության տրամադրում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆինլանդիայի պաշտպանության նախարարություն հայտարարությանը։

Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, Ֆինլանդիան նմանատիպ համաձայնագիր էր ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։

«Հյուրընկալող երկրի աջակցությունը տրամադրվում է անվտանգության բոլոր իրավիճակներում: Ընդունող երկրի աջակցությունը տրամադրվում է, օրինակ՝ Ֆինլանդիայում և արտերկրում անցկացվող բոլոր միջազգային վարժանքների ժամանակ, ինչպես նաև ռազմական ճգնաժամերի կառավարման շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս համաձայնագրի ստորագրումն արագացվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։

Մայիսի 18-ին Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են հանձնել դաշինքին անդամակցելու դիմումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում