Բրազիլիայի նախագահին կրկին տուգանել են դիմակի բացակայության համար
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին կրկին տուգանել են պաշտպանիչ դիմակի բացակայության համար։ Նրան առանց դիմակի նկատել են Սան-Պաուլու նահանգում մոտոմրցարշավի ժամանակ, հայտնում է Associated Press-ը։
Նահանգային իշխանությունների հաղորդմամբ՝ միջոցառմանը, որն անցկացվել է հունիսի 12-ին, մասնակցել է 12 հազար մոտոցիկլիստ, որոնց մեծ մասը եղել է պաշտպանիչ սաղավարտներով, սակայն առանց դիմակի։
Նահանգում 2020 թվականի մայիսից գործում է հանրային վայրերում առանց դիմակի գտնվելու արգելը, որը նախատեսում է մոտ 110 դոլարի համարժեք տուգանք։
Ավելի վաղ Բոլսոնարուին տուգանել էին մայիսի վերջին Մարանյան նահանգում անցկացված հանրահավաքին առանց դիմակի մասնակցելու համար։
Կարծիքներ