Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին

 Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին։ Այս մասին հայտնեցին ՀՀ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Սահմանադրական դատարանի առաքելությունը երկրում օրինականության և արդարության պաշտպանության գործում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիքում ստեղծված իրավիճակին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում