Պետդուման ՆԱՏՕ-ի ընդլայնումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի հետ

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վյաչեսլավ Նիկոնովը BBC ռադիոկայանի եթերում ՆԱՏՕ-ի ընդլայնումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի հետ։
Նրա խոսքերով՝ Դաշինքի մոտեցումը ռուսական սահմաններին նույն մարտահրավերն է, ինչ Հիտլերը ԽՍՀՄ-ի համար։
Պատգամավորի խոսքով՝ Մոսկվան դեռ սպասում է անվտանգության երաշխիքների իր առաջարկների վերաբերյալ Վաշինգտոնի կողմից կառուցողական պատասխանի, սակայն չի պատրաստվում «հավերժ սպասել»։ Նրա հայտարարությամբ՝ Ռուսաստանն Արևմուտքին կպատասխանի այնպես, որ նա գտնվի նույն սպառնալից դիրքերում, ինչ ՌԴ-ն։ Խորհուրդ է տվել քննադատաբար վերաբերվել «ներխուժման» մասին տեղեկատվությանը և հերքել դրա հավանականությունը, ինչպես նաև ընդունել, որ Ուկրաինան «այս դարում» ՆԱՏՕ-ի կազմ չի ընդունվի։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարի մերժումը քայլ կլինի դեպի իրավիճակի կարգավորում։
Կարծիքներ