ԱՄՆ-ում հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի. ՉԺՀ ԱԳՆ

ԱՄՆ-ում հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի. ՉԺՀ ԱԳՆ

Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ, որոնք տրամադրված են ՉԺՀ-ի կոմունիստական իշխանության դեմ, մոռացել են, որ սառը պատերազմն ավարտվել Է, եւ չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի: Այդ մասին օգոստոսի 12-ին «Գուանչաժչժե» ինտերնետ-հրատարակությունում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Լե Յույչենը:

«Ամերիկացի քաղաքական գործիչները սխալվել են ժամանակի եւ տարածության վերաբերյալ, կարծես, նրանք մոռացել են, որ աշխարհը վաղուց դուրս Է եկել սառը պատերազմից, եւ XXI դարում մարդկությունը թեւակոխել Է գլոբալացման դարաշրջանը»,- մեջբերում Է հրատարակությունը Լե Յույչենի խոսքը: Նա նշել Է, որ ամերիկացի հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքը» եւ «փորձում թաքցնել իրենց ռազմավարական մտադրությունը զսպել Չինաստանին եւ այդ նպատակի համար ձեւավորել այսպես կոչված ազատական եւ ժողովրդավարական դաշինք միջազգային մակարդակով»: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը չպետք Է վարի Չինաստանի հետ փոխգործակցության նախկին քաղաքականությունը, որը «սնանկացել Է»: Նա նաեւ նշել Է, որ Միացյալ Նահանգները Պեկինի նկատմամբ մոտեցման խստացման ուղեգիծը «պիտանի Է» համարում «(իր) բոլոր դաշնակիցների համար»: Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ այդ երկրները պետք Է համագործակցեն Վաշինգտոնի հետ, որը «գնահատում Է մարդու ազատությունն ու իրավունքները»: Փոմպեոն ընդգծել Է, որ խնդրո առարկան «ընտրությունն Է ազատության եւ ժողովրդավարության» մի կողմից եւ «բռնապետության եւ անձնիշխանական ռեժիմի միջեւ» մյուս կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում