Մարդ քաղաքականապես որքան անփորձ պետք է լինի, որ խմբակցության բանալիները հանձնի ՀՀԿ-ին և հեռանա. Խաժակյան
Արթուր Վանեցյանը դարձավ ՀՀԿ-ի դեմքը վերջին ընտրություններում, իր «հեղափոխական» վարկանիշը մինչև վերջին գրամը ծառայեցրեց Սերժ Սարգսյանի օրակարգին, իսկ հետո վերջինս Իշխան Սաղաթելյանին հռչակեց ընդդիմության առաջնորդ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։
Գրառման մեջ նաև ասված է․
«Մարդ քաղաքականապես որքան անփորձ պետք է լինի, որ այս գետը մտնելուց հետո ունենա իր կուսակցության միակ մանդատը, լինի խմբակցության ղեկավար, իսկ վերջում խմբակցության բանալիները հանձնի ՀՀԿ-ին և հեռանա»:
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր է դրել այսօր:
Վանեցյանը մինչ պատգամավոր դառնալը ղեկավարում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ 2018-2019 թվականները:
Կարծիքներ