Բավարիան և ՊՍԺ-ն դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ

Բավարիան և ՊՍԺ-ն դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» 3։0 հաշվով ջախջախեց «Լացիոյին» ու դիմակայությունում հաղթելով՝ ընդհանուր 3։1 հաշվով, դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Գռում է Armsport.am-ը։

Մյունխենում կայացած խաղում գերմանական թիմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մատիաս Դե Լիխտը։

Օրվա մյուս խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2։1 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ։ Փարիզյան թիմը դիմակայությունում հաղթեց 4։1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն՝ աչքի ընկնելով 15-րդ և 56-րդ րոպեներին։ Հանդիպման վերջնամասում տանտերերից միակ գոլը խփեց Միկել Մերինոն։

Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով ընդգրկված չէր «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում