ԱՄՆ-ի կողմից Իրաքում օգտագործվող Այն ալ Ասադ ռազմակայանը գնդակոծման է ենթարկվել
Իրաքի Այն ալ Ասադ ռազմակայանը, որն օգտագործում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական ուժերը, հրթիռակոծման Է ենթարկվել: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալքիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Այն ալ Ասադի ուղղությամբ, որը գտնվում Է Անբարի նահանգում, յոթ հրթիռ Է արձակվել:
Միջադեպի մանրամասները ճշտվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ