«Կանաչ անձնագրի» կանոնակարգը խախտելու համար Վրաստանում առայժմ սահմանված տուգանքներ չկան

«Կանաչ անձնագրի» կանոնակարգը խախտելու համար Վրաստանում առայժմ սահմանված տուգանքներ չկան

Աշխատանքի տեսչության տվյալներով՝ «կանաչ անձնագրի» կանոնակարգը խախտելու համար ոչ մի տուգանք չի սահմանվել:  Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի աշխատանքի տեսչության մոնիտորինգի բաժնի ղեկավար Մայա Միքայան:

Նրա խոսքերով մինչ այժմ միայն զգուշացումներ են արվում, սակայն հետագայում օրենքը խախտելու դեպքում տուգանք կսահմանվի, որը ֆիզիկական անձի համար կկազմի 2000 լարի, իսկ իրավաբանական անձի համար՝ 10 000 լարի։

Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 1-ից Վրաստանում գործում է «կանաչ անձնագրի» համակարգը։ 18 տարեկան և բարձր քաղաքացիների, այդ թվում և օտարերկրացիների մուտքը մի շարք հաստատություններ թույլատրվում է միայն «կանաչ անձնագրով»։ Սակայն սպասարկող անձնակազմի համար «կանաչ անձնագիրը» պարտադիր չէ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում