Որպես անհայտ կորած որոնվում է Եղեգնուտ գյուղի անչափահաս բնակչուհի Գոհար Սիմոնյանը

Որպես անհայտ կորած որոնվում է Եղեգնուտ գյուղի անչափահաս բնակչուհի  Գոհար Սիմոնյանը

 ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒԹ Յ ՈՒ Ն

Ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի անչափահաս բնակչուհի 25.10.2007թ ծնված Գոհար Արսենի Սիմոնյանը։ Ըստ տեղեկությունների՝ 29.11.2020թ.՝ կեսօրի սահմաններում, Վանաձոր քաղաքի ավտոկայանից երթուղային տաքսով գնացել է Եղեգնուտ գյուղ, իջել գյուղի սկզբնամասում ՝ Վանաձոր_ Ալավերդի ավտոճանապարհին։ Հասակը՝ 150_160սմ, լիքոտ կազմվածքով, կարճ գանգուր մազերով։Հագին եղել է սև գույնի սպորտային համազգեստ, կանաչ գույնի սպորտային կոշիկներ։ Որևէ տեղեկություն ունենալուն դեպքում խնդրում եմ անհապաղ հայտնել ։ Խնդրում եմ հատկապես ուշադիր լինել Վանաձոր _ Ալավերդի ավտոճանապարհին հարակից տեղանքներում,բնակավայրերում ( լուսանկարը 6 տ հասակում է, դիմագծերի պատկերացումը կազմելու համար եմ տեղադրում է, այլ լուսանկար չունի)
Ոստիկանության Գուգարք բաժին  (0322) 3-94-11:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում