ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանինիրականացնել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն անդրադարձել է Հայաստանի և Ադերբեջանի միջև հրադադարին։
Թվիթերյան իր էջում պետքարտուղարն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել իրականցնել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները։
«ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին իրականացնել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի վերաբերյալ, ինչպես համաձայնեցվել է, և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսիք են Գյանջան և Ստեփանակերտը: Մենք ցավում ենք մարդկային կյանքի կորստի համար և հավատարիմ ենք մնում խաղաղ կարգավորմանը»,- գրել է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Կարծիքներ