Գերմանիայի ապագա կանցլեր Շոլցը կողմ է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստմանը

Գերմանիայի ապագա կանցլեր Շոլցը կողմ է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստմանը

Գերմանիայի ապագա կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ է բնակչության բոլոր շերտերի համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման ներդրմանը։ Այդ մասին նա հայտարարել է ԳԴՀ իշխանությունների՝ դաշնային նահանգների վարչապետների հետ հանդիպման ժամանակ։ Այս  մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Bild թերթին։

Շոլցը բացատրել է, որ որպես Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) պատգամավոր, ինքը կհամաձայնի նման առաջարկին։ Միաժամանակ, ինչպես գրում է թերթը, դաշնային այլ նահանգների ղեկավարները, որոնց վարչապետները Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) անդամներ են, պետք է աջակցեն կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման ներդրմանը։ Սակայն Բեռլինի իշխող բուրգոմիստր Միքայել Մյուլերը, ըստ Bild-ի, մտահոգություն է հայտնել նման միջոցի ընդունման կապակցությամբ։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Գերմանիայում սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի վերջին։ Առաջինը պատվաստվել են տարեց քաղաքացիները, բժիշկները, սոցիալական կարևոր մասնագիտությունների գծով աշխատողները։ Արշավն օգտագործում է պատվաստանյութեր, որոնք մշակվել են ամերիկյան Pfizer ընկերության և նրա գերմանական գործընկեր BioNTech-ի, ամերիկյան Moderna և Johnson & Johnson ընկերությունների և բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում