Բլինքենի օգնականը հանդիպել է ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին
Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օբրայանը հաջորդաբար հանդիպել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին և Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմին։ Հանդիպումները փակ են եղել մամուլի համար։
Հավելենք, որ Օբրայանը հանդիպել է նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիդ Զալկալիանիին։ Թե ինչ է քննարկվել դեսպանների հետ, մանրամասներ հայտնի չեն։
Կարծիքներ