Թրամփը հայտարարել է, որ հազվագյուտ հողային մետաղների շուրջ Կիևի հետ համաձայնագրի ստորագրումը մոտ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը կտորագրվի մոտ ժամանակներս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
«Գործերից մեկը, որ մենք անում ենք, այն է, որ շատ շուտով Ուկրաինայի հետ համաձայնագիր կստորագրենք հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ», - ասել է Թրամփը՝ նշելով, որ Ուկրաինան հարուստ է այդ հանածոներով։
ԱՄՆ ղեկավարը նաև հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցները ռուս-ուկրաինական հակամարտության մասին։
«Մենք կցանկանայինք, որ դա ավարտվի…. Կարծում եմ, որ այդ առումով մեզ մոտ ամեն բան լավ է: Ես հավատում եմ, որ մենք կհաղթահարենք դա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Կարծիքներ