Մերկելն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|
tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը։
«Կանցլերն ընդգծել է, որ բելառուսական կառավարությունը պետք է խուսափի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումից, անհապաղ ազատ արձակի քաղբանտարկյալներին և ընդդիմության ու հանրության հետ ճգնաժամի հաղթահարման համար համազգային բանակցություն սկսի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերը հույս են հայտնել, որ Բելառուսում տիրող իրավիճակը շուտով կկարգավորվի։
Նշվում է, որ հեռախոսազրույցը գերմանական կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել։
Կարծիքներ