Բաքվում Պուտինի և Դուրովի հանդիպում չի եղել, կոնկրետ մեղադրանքը հայտնի չէ. Պեսկով

Բաքվում Պուտինի և Դուրովի հանդիպում չի եղել, կոնկրետ մեղադրանքը հայտնի չէ. Պեսկով

Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով եղել է Բաքվում։ Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Դուրովն այցի ընթացքում ՌԴ ղեկավարի հետ հանդիպելու առաջարկ է արել, որից նա հրաժարվել է։

Կրեմլը դեռ չգիտի, թե կոնկրետ ինչում է մեղադրվում Ֆրանսիայում կալանավորված «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը, և վաղաժամ է համարում այդ կապակցությամբ հայտարարություններ անելը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դեռ չգիտենք, թե կոնկրետ ինչում է մեղադրվում Դուրովը, մենք դեռ պաշտոնական հայտարարություններ չենք լսել այս մասին, և ինչ-որ բան ասելուց առաջ պետք է սպասել, որ իրավիճակը պարզվի. կոնկրետ ինչում են փորձում մեղադրել Դուրովին։ Առանց դրա, հավանաբար, սխալ կլինի որևէ հայտարարություն անել»,- ասել է Պեսկովը։

Նա ևս մեկ անգամ առաջարկել է սպասել՝ «մինչև մեղադրանքի հրապարակումը՝ նշելով, որ դրանից հետո հնարավոր կլինի որոշ նախնական եզրակացություններ անել։

Դուրովին բերման են ենթարկել Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24-ի երեկոյան։  Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որն իբր ժամանել է Ադրբեջանից։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում։

TF1 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կալանավորումը կապված է Դուրովի ստեղծած Telegram մեսենջերի վերաբերյալ Ֆրանսիայում անցկացված նախնական հետաքննության հետ։ Ֆրանսիացի քննիչները կարծում են, որ մեսենջերի վարչակազմի և երկրի իշխանությունների միջև չափավորության բացակայությունը և անբավարար համագործակցությունը բարդացնում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման, խարդախության և այլ հանցագործությունների դեմ պայքարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում