Արցախի փրկության բանալիքը Արցախի ժողովրդի ձեռքում է՝ ասում է մեկը, ով մի քանի ամսում Արցախը դուրս թողեց բանակցային գործընթացից․ Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանը․
«Արցախի փրկության բանալիքը Արցախի ժողովրդի ձեռքում է։ Ասում է մեկը, ով այդ բանալին գրպանում դրած Հայաստանում 1998թ․ մասնակցեց պալատական հեղաշրջման, օրենքի խախտմամբ առաջադրվեց նախագահի թեկնածու, բռնություններով և խախտումներով ընտրվեց նախագահի պաշտոնում և մի քանի ամսում Արցախը դուրս թողեց բանակցային գործընթացից»։
Կարծիքներ