Մակրոնի վրա լոլիկներ են նետել (տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղղությամբ լոլիկներ են նետել Փարիզի մերձակայքում գտնվող Իլ-դե-Ֆրանս շրջանի Սերգի քաղաքապետարան կատարած այցի ժամանակ: Այս պահը հեռարձակել է BFMTV-ն և հրապարակել Twitter-ում։
Կադրերում երևում է, որ Մակրոնը նախ խոսում է մարդկանց հետ մեծ ամբոխի մեջ, որին թիկնապահները փորձում են զսպել: Հետո հանկարծ լոլիկներ են նետում դեպի նախագահը։ Անվտանգության աշխատակիցները արագ արձագանքել են տեղի ունեցողին՝ հովանոց բացելով ֆրանսիացի առաջնորդի գլխին։ Երբ «հարձակումն» ավարտվել է, Մակրոնն իր թիկնապահների հետ շրջվել է տեսախցիկներից ու սկսել է առաջ շարժվել։ Միաժամանակ հեռարձակումն ընդհատվել է մի քանի վայրկյանով։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիայի նախագահը հարձակման է ենթարկվում երկրի ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ։ Աանցյալ ամառ երկրի ղեկավարը Դրոմի վարչություն այցելության ժամանակ մի տղամարդու ապտակ էր ստացել։ Ինչ-որ պահի, ձեռքսեղմումից հետո, ներկաներից մեկը նետվել է հանրապետության նախագահի վրա։ Ավելի ուշ հարձակվողը դատապարտվել է չորս ամսվա ազատազրկման։
Կարծիքներ