10 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Արծրուն Հովհաննիսյան
Հուլիսի 12-ից սկսած ունեցել ենք մոտավորապես երկու տասնյակ վիրավորներ, այդ թվում նաև 2 ոստիկաններ: Նրանց կեսն աննշան վնասվածքներ է ունեցել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին բուժհաստատություններում բուժվող 10 վիրավոր կա, որոնցից 5 թեթև մարմնական վնասվածքներ ունեն, իսկ մյուս 5-ի վիճակը միջին է կամ միջինից մի փոքր ծանր, մեկինը՝ ծայրահեղ ծանր:
«Ինչպես տեղական ինքնակառավարման մարմիններն են տեղեկացնում, մեր քաղաքացիական բնակչությունը որևէ նշանակալի վիրավորումներ, վնասվածքներ չի ստացել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ որևէ բնակավայրից բնակիչների տարհանում չի իրականացվել:
Կարծիքներ